Քիմ Քարդաշյանի «օձային ձախողումը»

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի օձն անհանգստացրել է նրա բաժանորդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում նա մի գեղեցիկ օձ է ցուցադրել` ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշի մոնոգրամով։

Քարդաշյանը լուսանկարը մակագրել է «Little Louis» («Փոքրիկ Լուի»)։

Բաժանորդները սկսել են քննադատել նրան։

«Քիմ, խնդրում եմ, բաց թող այդ օձին, դու նույնիսկ քո մասին չես կարող հոգ տանել», — գրել է նրանցից մեկը։ «Ինչպիսի հիմարություն»,- գրել է մեկ ուրիշը։

Շատերն էլ նկատել են, որ նրա եղունգներին մանիկյուր չկա. «Դու պետք է եղունգներիդ լաք քսես»։ Իսկ ինչ-որ մեկը կատակել է. «Դա նրա ձեռքը չէ, քանի որ եղունգներին լաք չկա»։ Ոմանք էլ կասկածել են, որ լուսանկարը կեղծ է. «Սա ֆոտոշոփ է», «Դու կատակո՞ւմ ես»։

«Իրականում սա մեքսիկական սև թագուհին է (օձի տեսակ. խմբ.)», — գուշակել է բաժանորդներից մեկը։

Ակնհայտ է, որ աստղն օձի վրա մոնոգրամ է արել ֆոտոշոփի օգնությամբ, ինչը սարսափեցրել է բաժանորդներից շատերին։