ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կարապետյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 6-ին, Սիրիայի Հմեյմիմ բազայում վայրէջքի ժամանակ կործանվել է ռուսական ԱՆ-26 տրանսպորտային ինքնաթիռը։ Նախնական տվյալով` մահացել են 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները։