ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ՀՀ կառավարչությունն առաջին (ոչ վերջնական) ընթերցմամբ ընդունեց կառավարության կազմի փոփոխությունների նախագիծը։
Նախարարությունների թիվը մեկով կպակասի, այսինքն ՀՀ կառավարությունում 17 նախարարություն կլինի։ Կվերանա միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որը գրեթե տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կրկնությունն էր։
Միաժամանակ, եթե այսօր կառավարությունում մեկ փոխվարչապետ կա, ապա նորում երեքն են լինելու. կլինի մեկ առաջին փոխվարչապետ և երկու «սովորական»։
Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանն իր պաշտոնին կանցնի այն ժամանակ, երբ ավարտվեն գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները։ Ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը և կձևավորի կառավարությունը։ Նրա թեկնածությունը ներկայացնելու է իշխող ՀՀԿ-ն, որը մինչև հիմա դեռ չի հայտնել իր թեկնածուի անունը։