Հրաչ Բերբերյան
© Sputnik
Այս տարի շուտ սկսված գարունն իր մեջ ռիսկեր է պարունակում գյուղատնտեսության համար։ Նման կանխատեսում է անում Բերբերյանը։
Նրա խոսքով` մեծ է և՛ ցրտահարության և՛ կարկտահարության ռիսկը, ընդ որում` ինչպես մարտին, այնպես էլ ապրիլին։ Բերբերյանի կանխատեսմամբ, եթե գյուղացին կարողանա խուսափել այս ցրտերից, ապա կկարողանա նորմալ բերք ստանալ։
«Եղանակային տատանումներ ունենք, որոնք վտանգավոր են։ Գյուղացին պետք է ծխակույտերը պատրաստ պահի և այդ ծխի միջոցով փորձի մեղմել իրավիճակը: Սա է միակ պայքարի ձևը»,- ասաց Բերբերյանը։
Մեկ այլ վտանգ էլ գյուղացուն կարող է պատուհասել ամռանը։
Քանի որ ջրամբարներն անցած շոգ ամռան հետևանքով գրեթե կիսով չափ դատարկ են, հերթական շոգ ամառը Հայաստանի համար կարող է կրկնակի վտանգավոր լինել։