Հայ զույգը նոր երանգ է հաղորդել Եգիպտոսի ֆուդ–բլոգինգին. լուսանկարներ

Եգիպտական առցանց պարբերականներից մեկը գրել է հայերի մասին, որոնք խոհարարական միտումներ են թելադրում երկրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայերը նոր մակարդակի են հասցրել Եգիպտոսի ֆուդ-բլոգինգը։ Այս մասին գրում է Scoopempire.com-ը։

«Եգիպտոսում բնակվող հայ բլոգերներ Շահան Թերզիբաշյանն ու Մելիսե Օնորյանը ֆուդ բլոգերներ են և մասնագիտացել են սննդի հարցում։ Նրանք այցելում են եգիպտական ամենապահանջված ռեստորաններ, հետո իրենց տեսակետն են հայտնում այդ վայրերի մասին։ Սեփական փորձից ելնելով` կարելի է ասել, որ նրանց արձագանքն իսկապես սպառիչ է ու ճշգրիտ»,- նշված է հոդվածում։

Հոդվածագրի խոսքով` զույգը երաշխավորում է, որ իրենց բաժանորդներն ինչ-որ յուրահատուկ բան կիմանան, եթե անգամ հաստատությունը Կահիրեի սահմաններում չէ։

«Ձեզ չի հետաքրքրե՞լ, թե ինչ են ուտում հենց բլոգերները։ Լավ է, որ Շահանն ու Մելիսեն պատմում են նաև այն մասին, թե ինչ են իրենք պատրաստում խոհանոցում»,- գրված է հոդվածում։

Հայ զույգի հրապարակած տեսանյութերն այնքան գրավիչ են, որ մարդիկ անհամբերությամբ են սպասում նորերին։