ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ալբանացի մոդել Էմինա Չունմուլաժը` հայ գործարար Սեմ Նազարյանի կինը, Instagram-ի իր էջում դստեր հետ գեղեցիկ լուսանկար է հրապարակել։
Աղջկա անունը Էլլա-Ֆարիա Նազարյան է։ Մայրն ու աղջիկը հագնված են արևելյան մոտիվներով։
«Երեկ ես պետք է դստերս հետ աշխատեի մի նախագծի վրա։ Դա անհավանական էր ինձ համար, քանի որ մենք երկուսս էլ կարողացանք հագնել Dimije e Jelek կամ Dallama անվանումով ալբանական բազմաթիվ ազգային տարազներից մեկը», — լուսանկարին կից գրել է Էմինան։
34-ամյա Էմինա Չունմուլաժը մոդել է։ Մանկությունն անցկացրել է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Մոնտենեգրոյում։ Աղջիկն առաջին անգամ հայտնվել է Elite Model Look Yugoslavia 2001-ում` դառնալով մրցույթի հաղթող։ Հաղթանակից հետո մի քանի հաջող պայմանագրեր է կնքել։
Ալբանուհու ամուսինը` գործարար և միլիոնատեր Սեմ Նազարյանը, ծնվել է 1975թ-ին Թեհրանում։ Սեմի երակներում հայկական, իրանական և հրեական արյուն է հասում։ 70-ականների վերջին հեղափոխությունից հետո Նազարյանի ընտանիքն արտագաղթել է ԱՄՆ, որտեղ նա ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, այնուհետև 1998թ-ին զբաղվել է մասնավոր ձեռներեցությամբ։
2015թ-ին զույգը շքեղ հարսանիք է արել Մեքսիկայում։