Գևորգ Գորգիսյան
© Sputnik
«Մենք լրջորեն մտահոգված ենք, որ երկրում խորհրդարանական համակարգի փոխարեն կարող է սուպերվարչապետական համակարգ հաստատվել: Նոր օրենքները պարարտ հող են նախապատրաստում դրա համար: Ամեն ինչ արվում է, որպեսզի երկրի կարևորագույն օղակները լինեն մեկ անձի վերահսկողության տակ: Երբ սահմանադրական բարեփոխումներ էինք իրականացնում՝ կառավարման խոհրդարանական մոդելին նախապատրաստվելով, հայտարարվում էր, թե այլևս մեկ անձից, նրա որոշումներից չպետք է կախված լինի երկրի ապագան և երկրում ընթացող բոլոր գործընթացները: Բայց մենք հիմա հակառակն ենք անում»,- ասաց Գորգիսյանը:
Նա վստահեցրեց, որ ի վերջո ունենալու ենք վարչապետ, որին հնարավոր չի լինելու վերահսկել, որը պատասխանատու և հաշվետու չի լիելու որևէ մեկի առաջ և ամենաթողությամբ է օժտված լինելու: Իսկ դա, ըստ Գորգիսյանի, սա լրջագույն վտանգներով է հղի մեր երկրի համար: