Հայաստանցի լուսանկաչուհի Անուշ Բաբաջանյանի անունը ներառվել է Sony World Photography Awards 2018 մրցույթի եզրափակիչ փուլ անցածների ցուցակում։ Նրա լուսանկարը, որում պատկերված են աֆրիկացի երկվորյակները, թեմայի արդիականությամբ և հուզականությամբ հիացրել է մրցույթի հանձնաժողովի անդամներին։
Լուսանկարն արվել է Աբիջան (Կոտ- դ'Իվուար) քաղաքում, որտեղ հավատում են երկվորյակների յուրահատուկ մոգական ունակություններով ու հատկություններով օժտվածությանը։ Դժբախտության մեջ հայտնվածները հաճախ փառաբանում են երկվորյակներին` հույս ունենալով, որ այդկերպ կստանան գերբնական ուժերի օգնությունը։
Sony World Photography Awards մրցանակաբաշխությունը մի քանի բաժնից է բաղկացած` Professional, Open, National Awards, Youth, Student Focus.