Եղանակն էլ իր նվերը կմատուցի կանանց. օդերևութաբանների կանխատեսումը

Մասնագետները կանխատեսում են, որ եղանակը չի փչացնի կանանց տոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի շրջանների զգալի մասում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը և մարտի 8-ին տեղումներ չեն լինի: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ը 8-10 աստիճանով կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին առանց տեղումների եղանակ կլինի: Մարտի 8-9-ը քամու ուժգնությունը կհասնի 12-17 մ/վ արագության։

Այսօր` մարտի 7-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 16-18 աստիճան, գիշերային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։