Էմիլ Մարկոսյան
© Sputnik
«Կասեցումն ընդամենը ժամանակավոր է և կապված է նախ այն բանի հետ, որ կառավարությունը առողջապահության նախարարությանը հրահանգել է մինչև նոր կարգի ամբողջական կիրառոմը ըստ պատշաճի իրազեկել հանրությանը նոր կարգի ու դրա մեխանիզմների մասին: Բացի դա, կարծում եմ, որ պատճառներից մեկն էլ ապրիլին նախատեսվող ընտրություններն ու երդման արարողություն է»:
Իրավապաշտպանի համոզմամբ՝ որպեսզի նոր նախագահի երդման արարողությունից և կառավարության նոր կազմը հաստատելուց առաջ հասարակական դժգոհություններ և ընդվզումներ չլինեն, կառավարությունն առաժամանակ հետաձգեց «Դեղերի մասին» նոր օրենքի կանոնակարգման ամբողջական կիրառումը: