ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի Հանրապետության Ազգային քաղաքականության, արտաքին կապերի, հրատարակչության և տեղեկատվության նախարար Ջամբուլաթ Ումարովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է նախարարության Instagram-ի էջում։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Գռոզնի քաղաքում հայկական համայնքի վերականգնման վերաբերյալ, քննարկվել են նաև աշխարհի տարբեր երկրներում հայկական և չեչենական համայնքների համագործակցության հնարավորությունները:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորել է Չեչնիայի հայ համայնքի և հայ-չեչենական կապերի պատմության ուսումնասիրությունը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակելու Չեչնիայի հայ համայնքի կայացմանը:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: