Փնտրեք կնոջը. կնոջ պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում

Կին վարորդը Nissan մակնիշի ավտոմեքենայով բախվել է ռուսական համարանիշով Range Rover-ին, այնուհետև ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենային և հարվածելով թիթեղյա ցանկապատին՝ հայտնվել է ճամփեզրին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 6-ին, ժամը 19:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, կին վարորդը Nissan մակնիշի ավտոմեքենայով բախվել է ռուսական համարանիշով Range Rover-ին, այնուհետև ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենային և հարվածելով թիթեղյա ցանկապատին՝ հայտնվել է ճամփեզրին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Պատահարին մասնակից մեքենաներից ամենաշատը տուժել է Range Rover-ը, որի դիմացի հատվածը ջախջախվել է, իսկ թիթեղյա ցանկապատը մասնատվել է ու ջարդոտվել: