Ոչ աշխատանքային օրերին դեղատոմսերի դուրս գրման խնդիրների առնչությամբ «թեժ գիծ» է բացվել

Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում բացվել և գործում է հավելյալ «թեժ գիծ»
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Դեղատոմս դուրս գրելու և դեղատոմսով դեղեր ձեռք բերելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու, խնդիրներին լուծում տալու նպատակով ոչ աշխատանքային օրերին ՀՀ առողջապահության նախարարությունում բացվել և գործում է հավելյալ «թեժ գիծ»` հետևյալ հեռախոսահամարով` 060 80 80 03, ներքին 4: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ իրենց պաշտոնական կայքում «Դեղերի դուրս գրման նոր կարգին առնչվող հարցեր» նոր բաժին է բացվել, որտեղ այցելուները կարող են բարձրաձայնել դեղատոմսերով դեղերի դուրս գրմանը և հատկացմանն առնչվող խնդիրների մասին և թողնել իրենց առաջարկները: