ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանում մրցակցությունը խախտելու համար տուգանքները կաճեն, խորհրդարանում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` մեկնաբանելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Մասնավորապես, խախտողի ընկերությունից կարող են գանձել նախորդ տարվա շրջանառության ոչ թե հինգ, այլ տասը տոկոսը։
Նման պատիժ կնախատեսվի մրցակցության դեմ մի քանի ընկերությունների դավադրության համար (գները բարձրացնելու կամ կտրուկ իջեցնելու ճանապարհով), ինչպես նաև այլ ձեռնարկությունների աշխատանքին անօրինական կերպով միջամտելու համար` շուկայում շահավետ դիրքը չարաշահելու միջոցով։
Պաշտոնյաների համար նախատեսված են խոշոր տուգանքներ պետական հովանավորչության համար։ Դրա համար կսահմանվի մինչև հինգ միլիոն դրամ տուգանք (ավելի քան 10 հազար դոլար)։