Ռուսաստանի նախագահի թեկնածուի օդանավն ապահերմետիզացվել է թռիչքի ժամանակ

Ինքնաթիռը, որով թռչում էր Յավլինսկին ապահերմետիզացվեց Գրոզնիից Մոսկվա թռչելու ժամանակ: Նախագահի թեկնածուի հետ ամեն ինչ նորմալ է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Գրոզնիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր Ռուսաստանի նախագահի թեկնածու Գրիգորի Յավլինսկին, ապահերմետիզացվեց թռիչքի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով քաղաքական գործչի մամուլի քարտուղար Իգոր Յակովլևին:

«Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել։ Օդանավակայանում նրան սպասում էին շտապ օգնությունն ու փրկարարները», – գործակալությանը հայտնել է Յակովլևը։

Ուղևորներից մեկի մահվան պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

«Յաբլոկոյի» մամուլի քարտուղարն ավելացրեց, որ Յավլինսկու ականջներն են փակվել, բայց, ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է։

«Այժմ նրա հետ ամեն ինչ նորմալ է, Վլադիմիր է մեկնում», – ասաց Յակովլևը։

Հայտնում են նաև, որ Յավլինսկին Չեչնիա էր մեկնում իրավապաշտպան Օյուբա Տիտիևի գործով դատավարությանը մասնակցելու։

Ռուսական ԶԼՄ–ների տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան, Մոսկվայի ժամանակով ժամը 17:00–ին։

Գրոզնիից Մոսկվա թռչող «Բոինգ-737» ինքնաթիռի անձնակազմը զեկուցել էր օդանավում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին. օդանավն ապահերմետիզացվել էր թռիչքի ժամանակ և վայրէջք էր խնդրել 8 հազար մետր բարձրությունից։

Օդաչուներին հաջողվեց ցածր էշելոնի վրա հասնել մինչև Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը։