ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Որոշ երկրների` Ռուսաստանին իր դաշնակիցների հետ կռվեցնելու ցանկությունը կարող է հենց այդ երկրների դեմ դուրս գալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Աշխարհի կարգը 2018» («Миропорядок 2018») ֆիլմում` պատասխանելով Ռուսաստանին իր դաշնակիցների (որոնց թվում է Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը) հետ կռվեցնելու մասին հարցին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք, ովքեր որևէ տեղ թույն են կաթեցնում, հենց իրենք, վերջիվերջո, կուլ կտան այդ թույնն ու կթունավորվեն։ Մենք լավ ասացվածք ունեք`մի թքիր այն ափսեի մեջ, որից կարող է հետո հաց ուտես։ Սա հենց այդ դեպքն է, ի վերջո այս ամենը աշխատում է հենց այն մարդկանց դեմ, որոնք դա անում են։
Վավերագրական ֆիլմը հրապարակվել է սոցիալական կայքերում, ֆիլմի հեղինակ` լրագրող Վլադիմիր Սոլովյովի էջում։
Հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը նշել է, որ դա շատ լուրջ, անկեղծ ու տեղ–տեղ բավականին խիստ զրույց էր, որոշ պահեր նույնիսկ իրեն` լրագրողին ստիպեցին հուզվել, իսկ երկրի նախագահը պատասխանել է նույնիսկ ամենաանհարմար ու անձնական հարցերին։