ՌԱԴԻՈ

Մարգարյան. «ԵԱՏՄ–ի հետ կնքվելիք այս համաձայնագրում նախատեսվում է իջեցնել մաքսատուրքերը»

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է ԵԱՏՄ–Իրան համաձայնագրի մասին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

«Այդ համաձայնագրի պատրաստումը մոտ մեկ տարի է տևել։ Այո, հնարավոր է ՌԴ–ում նախագահական ընտրություններից հետո այն ստորագրվի։ Հայաստանի էներգետիկ, Մեղրու ազատ տնտեսական գոտու ներդրումային ծրագրերը կարող են այս համաձայնագրի շնորհիվ իրականություն դառնալ»,–ասում է Մարգարյանը։

Նրա խոսքով` ԵԱՏՄ–ի հետ կնքվելիք այս ժամանակավոր համաձայնագրում նախատեսվում է իջեցնել մաքսատուրքերը։