ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Մահացել է Արգենտինայի վերջին ռազմական բռնապետ Ռեյնալդո Բինյոնեն։ Այս մասին հայտնում է Clarin պարբերականը։
Նա մահացել է մարտի 7–ին, ռազմական հոսպիտալում։
Գեներալ Բինյոնեն երկիրը ղեկավարել է 1982-1983 թվականներին ու ստիպված է եղել իշխանությունը քաղաքացիական իշխանությանը փոխանցել։
Նրան գահընկեց անելուց հետո նախկին բռնապետի դեմ բազում մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում` սպանություններ, կտտանքներ ու առևանգում։ Իր կատարած որոշ ապացուցված հանցանքների համար Բինյոնենին երկար տարիների կալանքի էին դատապարտել։