Հայաստանի անվտանգության խորհրդում այլևս չեն լինի նախագահը և կուսակցական առաջնորդները

Անվտանգության խորհրդի ղեկավար կդառնա վարչապետը, որը փաստացի կղեկավարի երկիրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Հայաստանի նոր Անվտանգության խորհրդում նախագահ և կուսակցական առաջնորդներ չեն լինի։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դեմ քվեարկեցին միայն «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավորները։

Այլընտրանք չունեցող 4-րդ նախագահը. ե՞րբ պարզ կդառնա` Սարգսյանը կեղծում է, թե ոչ

Այժմ Անվտանգության խորհուրդը գլխավորում է Հայաստանի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։ Բայց 2018թ-ի ապրիլից նախագահը կունենա լոկ ներկայացուցչական լիազորություններ, իսկ երկիրը փաստացի կղեկավարի վարչապետը։ Նա էլ կգլխավորի ԱԽ-ն, որի կազմում կընդգրկվեն առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

ԱԽ-ում չեն լինի նաև կուսակցական առաջնորդներ (ավելի վաղ ԱԽ–ի կազմում էին նաև կոալիցիոն ուժերի ղեկավարները` Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստանից» և Արթուր Բաղդասարյանն «Օրինաց երկրից»)։