Աշխարհի ամենասև շենքը կուլ է տալիս լույսը

Sputnik

Բրիտանացի ճարտարապետ Ասիֆ Կհանի մտահղացմամբ` շենքը դրսից պետք է տիեզերական տարածության մեջ հայտնված պատուհանի տեսք ունենա։

Հարավկորեական Փհենչհանում կառուցված այս շինությունը մարդկային աչքը որպես սև խոռոչ է ընկալում։

 

 

1 / 14
Հարավկորեական Փհենչհան քաղաքում հայտնվել է պատմության մեջ ամենասև շենքը: Բառի բուն իմաստով:
2 / 14
Ճարտարապետ Ասիֆ Կհանին հանձնարարվել է 2018թ-ի ձմեռային օլիմպիական խաղերի կապակցությամբ ստեղծել Hyundai Pavilion շենքը՝ 10 մետր բարձրությամբ և 35 մետր երկարությամբ զուգորդական պատերով և պատել այն ամենասև նյութով՝ Vantablack VBx 2-ով:
3 / 14
Հետաքրքիրն այն է, որ շենքը ներսից բացարձակ սպիտակ է, ինչի հաշվին ֆանտաստիկ հակադրություն է ստեղծվում:
4 / 14
Ներսում ամեն ինչ լուսավորված է վառ լույսերով, իսկ քարե առվակների ձևով ինստալյացիաները, որոնցով ամեն րոպե կոմպոզիցիայի կենտրոն են հոսում ջրի 25 հազար կաթիլներ, կատարյալ վայր է հանգստանալու, մեդիտացիայի կամ պարզապես գեղեցկությամբ հիանալու համար:
5 / 14
Ինստալյացիայի մեջ ներկառուցված հաղորդիչները թույլ են տալիս այցելուներին փոխազդեցության մեջ մտնել դրա հետ՝ փոխելով շարժման ռիթմը և կաթիլների բախումը:
6 / 14
Հարավային Կորեայի սև շենքում
7 / 14
Դիզայների խոսքով՝ կոմպոզիցիան մարմնավորում է քաղաքը, որը երևում է տիեզերքից:
8 / 14
Տաղավարը կառուցվել է Hyundai Motor-ի պատվերով, սա մարդկանց շարժունությունը բարելավելու նախագծի մաս է:
9 / 14
Շենքի սև ճակատը մարմնավորում է տիեզերքի ընդարձակությունը, իսկ ջրային ինստալյացիան՝ ջրածնի մոլեկուլները, որոնք բախվում են միմյանց, ինչպես ընկերության նոր ավտոմեքենայում:
10 / 14
Vantablack VBx 2 նյութը, որը կլանում է տեսանելի լույսի 99 տոկոսը, արտադրել է NanoSystems ընկերությունը:
11 / 14
Ճարտարապետական կառույցները կարող են նույնքան ոգեշնչող լինել, որքան գեղանկարչությունը, երաժշտությունը և գրականությունը:
12 / 14
Ասիֆ Կհանը առաջին անգամ չէ, որ ճարտարապետական օբյեկտներ է ստեղծում օլիմպիական խաղերի համար:
13 / 14
Չորս տարի առաջ նա Սոչիում ստեղծել է «Թվային դարաշրջանի Ռաշմորի լեռը» տաղավարը։ Շենքի ճակատի վրա պրոյեկտվել են այցելուների դեմքերի 3D մոդելները։
14 / 14
Թեև Vantablack–ն իսկապես տպավորիչ է, այդուհանդերձ շինարարները շատ են տանջվել, որպեսզի դրանով պատեն շենքի մակերեսը։