ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները, սպառողի ահազանգի հիման վրա իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում, Երևանի իրացման ցանցում հայտնաբերել են այսպես կոչված «ապագայի» սննդամթերք։ Այս մասին նշված է ծառայության կայքում։
«Մարիաննա» ապրանքանիշի 100գ քաշով կաթնաշոռային պանիրների վրա որպես արտադրության օր նշված է եղել 09.03.2018թ:
Հայտնաբերված կաթնաշոռային պանիրները հանվել են վաճառքից, իսկ արտադրողին հանձնարարվել է հետ կանչել ամբողջ խմբաքանակը և պարզաբանել ստեղծված իրավիճակի պատճառները:
Ըստ արտադրողի՝ տեղի է ունեցել մեխանիկական վրիպակ, ինչի համար հայցում է սպառողների ներողամտությունը:
Государственная служба безопасности пищевых продуктов обнаружила продукт из будущего
© Photo : official site of the State Service for Food Safety of RA