Ի՞նչ են խոսել օդաչուներն ինքնաթիռի ընկնելուց առաջ. կործանված ԱՆ-148–ի անձնակազմի զրույցը

Համացանցում հայտնվել է կործանված ԱՆ-148–ի անձնակազմի անդամների խոսակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Երկու օդաչուների խոսակցությունը հրապարակել է 78.ru-ն։

Կործանված Ան-148-ի օդաչուի հայրն ուզում է վերջին անգամ լսել որդու ձայնը

Կայքում հրապարակված խոսակցությունը կայացել է գետնին բախվելուց մեկ րոպե առաջ։

«ԻՀ»-ն նշանակում է «ինքնաթիռի հրամանատար (Վալերի Գոուբանով), «ԵՕ»-ն` «երկրորդ օդաչու» (Սերգեյ Ղամբարյան)։

ԻՀ-Վերև։ Ահա։

ԵՕ. Հիմա-հիմա։

ԻՀ. Իսկ դու ներքև։

ԵՕ. Հիմարություն է։

ԻՀ. Ես հասկացա, որ այս էիր ուզում… Դու, հակառակը, ներքև։

ԵՕ. Հետո կխոսենք։ Վերահսկում ենք ամեն ինչ։

ԻՀ. Ամեն ինչ լավ է։

ԵՕ. Վերջ, արագությունը կարգավորվեց։

ԱԶԴԱՆՇԱՆ. Արագությունը համեմատել, արագությունը համեմատել։

ԵՕ. Հոպ, հոպ, հոպ։ 390։

ԻՀ. Ո՞ւր ես ներքև գնում։ Ինչո՞ւ ներքև։ Ո՞ւր։

ԱԶԴԱՆՇԱՆ. Արագությունը համեմատել, արագությունը համեմատել։

ԵՕ. Որովհետև լավ…., 200 արագություն,….»

ԱՀԱԶԱՆԳ. Terrain ahead! Pull up! Terrain ahead!

ԻՀ. Վերև։

ԱՀԱԶԱՆԳ. Terrain ahead! Pull up! Terrain ahead!

ԻՀ. Վերջ,….

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Մոսկվայի ժամանակով 14։21-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Օրսկ էր մեկնող Ան-148 ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից։ Քիչ անց պարզ էր դարձել, որ օդանավն ընկել է։ Ինքնաթիռում 71 մարդ էր եղել, որից 65-ը` ուղևոր։ Բոլորը մահացել էին։