Սիմոնյանը` Մոուրինյոյի աշխատավարձի մասին. միլիոն` մեկ ժամի համար, սև ձկնկիթ` որպես բոնուս

Նախօրեին որոշ ԶԼՄ–ներ գրել են Մոուրինյոյի հոնորարի մասին, որը նա իբր կստանա Russia Today–ի հետ համագործակցության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Sputnik միջազգային գործակալության և Russia Today ալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է որոշ ԶԼՄ-ների հրապարակած հաղորդագրություններն այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը 2018թ-ի աշխարհի առաջնության ժամանակ Russia Today-ի հետ աշխատանքի հինգ օրվա համար կստանա մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ։

«Երկուս եմ դնում կրեատիվության համար։ Պետք է գրել, որ Մոուրինյոն մեկ ժամի համար կստանա մեկ միլիոն ֆունտ և սև ձկնկիթ կուտի մեկանգամյա օգտագործման ոսկե գդալներով», — ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն և դարպասապահ Պետեր Շմեյխելը կմիանան «Russia Today-ի թիմին», որը կլուսաբանի 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Հատուկ տեսահոլովակում կարելի է դիտել, թե անվանի մարզիչն ինչպես կմարզի RT dream team-ը։

«Շատ ուրախ եմ, որ դարձել եմ RT թիմի մասնիկը։ Անհամբերությամբ սպասում եմ աշխարհի առաջնության մեկնարկին, որը տեղի կունենա այս ամռանը, և հաճույքով կներկայացնեմ խաղերի ընթացքի մասին իմ մտքերը», — ասել է Ժոզե Մոուրինյոն հեռուստաալիքի հետ համագործակցության մասին։

«Շարունակում ենք հավաքել RТ dream team-ը։ Հիմա մենք մարզիչ ունենք», — ասել է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

«Մանչեսթեր Յունայթեդի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը` Անգլիական պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոնը և Անգլիայի գավաթի եռակի հաղթողը, միացել է RT dream team-ին դեռ անցած տարվա նոյեմբերին։ Դարպասապահը հեռուստաալիքի եթերում կպատմի ֆուտբոլի աշխարհի կարևորագույն իրադարձությունների մասին, ինչպես նաև կայցելի ռուսական բոլոր քաղաքները, որտեղ տեղի կունենա առաջնությունը։