ՌԱԴԻՈ

Բաբայան. «Մինչև Ադրբեջանը չվերանայի իր տեսլականը, որևէ դրական կարգավորում չի լինելու»

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին` նշելով, թե որ դեպքում հնարավոր կլինի կարգավորել այն։
Sputnik
Դավիթ Բաբայան

Բաբայանի խոսքով` նման իրավիճակում դեռ շատ շուտ է ակնկալել, որ Ադրբեջանը պատրաստ է լինելու կառուցողական և դրական քայլերի։ Հակամարտության կարգավորման մասին խոսելիս պետք է հասկանալ մի բան` ամեն ինչ կախված է նրանից, թե պետականաշինության ինչպիսի գաղափարախոսություն է տիրում Ադրբեջանում։

«Մինչև Ադրբեջանը չվերանայի իր տեսլականը, որևէ դրական կարգավորում չի լինելու»,- նշեց Բաբայանը։

Նրա խոսքով` առավագույնը, որ կարելի է ակնկալել, կայունության և խաղաղության պահպանումն է տարածաշրջանում, ինչն էլ պահպանվում է մեր զինված ուժերի և միջազգային կարևոր դերակատարություն ունեցող երկրների ներգործության շնորհիվ։