ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Հայաստանի հյուսիսում խոշոր լեռնադահուկային կենտրոն կբացվի։ Մասնավոր ընկերության ներդրումային ծրագիրն այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ։
Հանգստյան կենտրոնը տեղակայված է լինելու Լոռու մարզում` Փամբակի լեռնաշղթայի Մայմեխ լեռան գագաթին` Հայաստանի` մեծությամբ երրորդ Վանաձոր քաղաքից ոչ հեռու։ Այս կետն ընտրվել է այնտեղից բացվող եզակի տեսարանի համար. Հայաստանի այդ վայրից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատ, Արագած լեռները, Սևան, իսկ շատ ավելի հեռվում նշմարվում է Կազբեկն ու Էլբրուսը։
Գլխավոր նախագիծը կհեղինակի «Ecosign» ընկերությունը, որը Սոչիի օլիմպիական գյուղակի ու Փհենչհանի դահուկային ուղիների հեղինակն է։
Ընդհանուր առմամբ ընկերությունը մտադիր է 30 միլիարդ դրամի ներդրում անել։ Գումար է ներդրվելու ճոպանուղու, դահուկային ուղիների ու մի քանի հյուրանոց կառուցելու համար։ Ծրագրի միայն առաջին փուլում ներդրողները նախատեսում են 1 570 աշխատատեղ ստեղծել։
Հետագայում կենտրոնում հնարավոր կլինի միջազգային մրցումներ անցկացնել, քանի որ ծրագրի հեղինակները մտադիր են դահուկային ուղիները կառուցել ըստ Միջազգային դահուկային կազմակերպության (FIS) սահմանած չափանիշների։
Համալիրը նախատեսվում կառուցել Անտառաշեն ու Լերմոնտովո գյուղերի տարածքում։