Փաշինյանը պահանջում է ապացույցներ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերաբերյալ

«Ժամանակ» թերթի տվյալներով Նիկոլ Փաշինյանը դիմում է ներկայացրել ՝ պահանջելով փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011թ.–ից Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ գրավոր դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ պահանջելով ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ 2011 թվականից հետո Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացի չէ:

Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում ասաց նա: Փաշինյանի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը «Ելք» դաշինքի հետ հանդիպմանը հայտնել է, որ ինքը հրաժարվել է բրիտանական քաղաքացիությունից:

«Ելքը» հարգանքով ընդունել է այդ հայտարարությունը, սակայն պահանջել է, որ փաստն ապացուցող փաստաթուղթ ներկայացնի»: