ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. «Ժողովուրդը» գրում է. «ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել: Եվ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ի՝ «Ադյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում 4 դիմումատուներից յուրաքանչյուրին վճարել 12 հազար եվրոյին համարժեք դրամ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 48 հազար եվրո՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար»: