ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. ՀՀ իշխանությունները կօգնեն գերմանացի գործընկերներին հանցավոր խմբավորումների հետ պայքարում։ Ինչպես հայտնում է MDR Thuringen պարբերականը, այս մասին պայմանավորվել են Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը։
Կողմերը համաձայնության են եկել Հայաստանի և Թյուրինգիայի ոստիկանությունների միջև տվյալների փոխանակումն ուժեղացնելու վերաբերյալ։ Ինչպես պարբերականին տված հարցազրույցում նշել է նախարարը, դեսպանի հետ զրուցելիս նրանք անդրադարձել են նաև ապօրինի միգրատներին արտաքսելու խնդրին։
Հայաստանը խոստացել է աջակցել նրանց վերադարձի հարցում։ Դեսպանը նշել է, որ իրեն հաճելի չէ լսել իր հայրենակիցների կողմից իրականացվող նոր հանցագործությունների մասին։
Թյուրինգիայում անցած տարիների ընթացքում հայկական խմբավորումների միջև մի քանի բախում է տեղի ունեցել։ 2014 թվականին նրանք նաև փոխհրաձգություն են կազմակերպել Էրֆրուտ քաղաքից դեպի հյուսիս ընկած խաղասրահում։ Որոշ ժամանակ անց այրել են տեղի հայերից մեկի «Քրիստոֆել» ռեստորանը։