Հանրահայտ Վարդան նաև աճպարա՞ր է. «Սև հրեշտակը» զարմացրել է երկրպագուներին

Հայկական արմատներ ունեցող պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) պատմել է, թե որտեղ է աշխատել նախկինում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայտնի պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) նախկինում աշխատել է կրկեսում։ Այս մասին աղջիկը գրել է Instagram-ի իր էջում և տեսանյութ հրապարակել։

«Դուք ամեն ինչ չգիտեք իմ մասին։ Առաջ կրկեսում էի աշխատում։ Երբ փոքր էի, կարողանում էի 4 առարկայով աճպարարություն անել, բայց տեսախցիկի առջև հանդգնեցի միայն երեքով անել», — տեսանյութին կից գրել է Վարդան։

«Կեցցե՛ս։ Զարմացրիր», — գրել է vitalyvasilev03-ը։

«Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Հիանալի է», — գրել է irchiche օգտատերը։

Վարդայի տեսանյութը մեկ օրվա ընթացքում դիտել են ավելի քան 63 հազար անգամ։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմանդամ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ու ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։