Դահուկորդ Սերգեյ Միքայելյանին կվիրահատեն

Մարզիկը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել օլիմպիական խաղերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայաստանի առաջատար դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը ծնկի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերին: Առաջիկայում մարզիկին Երևանում կվիրահատեն: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Միքայելյանը:

Նրա խոսքով` հետո կսկսի ինքնուրույն քայլել և կանցնի լիարժեք մարզումների:

Միքայելյանը նշել է, որ նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում և այլ մարզաձևերում։