ՍԴ անփոխարինելի ղեկավարը հեռանում է, նոր դատավորն արդեն փորձել է պատմուճանը

Գագիկ Հարությունյանը շուտով 70 տարեկան կդառնա, սակայն դա նրան չի խանգարի շարունակել աշխատանքային գործունեությունը` արդեն բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Գագիկ Հարությունյանը հրաժարվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից։ Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ՍԴ-ի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը, Գագիկ Հարությունյանը դեռևս դատարանի անդամ է համարվում։ Վերջնականապես նա ՍԴ-ն կլքի մարտի 23-ին` իր 70-ամյա տարելիցի օրը։

Սահմանադրական դատարանում նա արձակուրդ է վերցրել` բարձրագույն դատական խորհրդում աշխատելուն նախապատրաստվելու համար։

ՀՀ արդարադատության փոխնախարարը նախազգուշացրել է փաստաբաններին և հանդուգն դատավորներին

Նրան ժամանակավոր փոխարինող դեռ չի նշանակվել։ Այդ պարտականությունները հավանաբար դեռ կստանձնի ՍԴ-ի փոխնագահ Վլադիմիր Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է դատարանի` վերջերս ընտրված անդամ Հրայր Թովմասյանին, նա այսօր ներկայացել է դատարան և փորձել դատավորի պատմուճանը։ «Նրան ներկայացրել են իր աշխատասենյակը։ Այնպես որ, կարելի է ասել` նա արդեն մեր դատավորն է»,- հավելեց Պապիկյանը։

Գագիկ Հարությունյանը` որպես ՍԴ նախագահ, պաշտոնավարել է դատարանի ստեղծման օրվանից` 1996 թվականի փետրվարից։

Սահմանադրական բարեփոխումների համաձայն` բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնապես կսկսի գործել ապրիլի 9-ից։ Խորհուրդը կհաստատի դատավորների թեկնածուներին և նրանց ծառայողական առաջխաղացումը, նաև բարձրագույն դատական պաշտոններում թեկնածություններ կառաջադրի։