Լավագույնին ընտրեցին. հայտնի է 2018 թվականի «Օսկարին» արժանացած ֆիլմը

Լոս Անջելեսում անցկացվող «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողության ընթացքում հայտարարվեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթած կինոնկարի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում անցկացվող մրցանակաբաշխության ժամանակ «Օսկարի» արժանացավ Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմը։

Մեքսիկացի Գիլերմո դել Տորոն էլ լավագույն ռեժիսոր ճանաչվեց:

Լավագույն դերասան ճանաչվեց Գարի Օլդմանը, որը «Մութ ժամանակներ» ֆիլմում մարմնավորել է Ուինսթոն Չերչիլին։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Ֆրենսիս ՄքԴորմանդը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում խաղացած դերի համար։

«Օսկար» մրցանակաբաշխությունը վարում է Ջիմի Քիմմելը: