Երևանում տղան ու աղջիկը տան բակում հայտնաբերել են իրենց մոր կախված դին

Մայրը կախվելուց առաջ երկտող է թողել ու ներողություն խնդրել զավակներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 5-ին, ժամը 11։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում կնոջ դի կա կախված։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում՝ խաղողի թարմայից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 79-ամյա Հասմիկ Դ.-ի դին։

Նրանք հայտնաբերել են նաև նամակ, որտեղ Հասմիկ Դ.-ն գրել է. «Խնդրում եմ, ինձ ներեք իմ արարքի համար, էլ չեմ կարող դիմանալ, քանի որ ամուսինս ամիսներ առաջ է մահացել»։

Կայքի տեղեկություններով՝ կնոջ դին հայտնաբերել են տղան ու աղջիկը և այդ մասին ահազանգել իրավապահներին։