Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը միացել է Russia Today հեռուստաալիքի թիմին

Անվանի մարզիչը խոստովանել է, որ ուրախ է լինել Russia Today–ի հետ և անհամբերությամբ սպասում է Աշխարհի առաջնության մեկնարկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մաուրինյոն և դարպասապահ Պետեր Շմեյխելը կմիանան «Russia Today-ի թիմին», որը կլուսաբանի 2018թ-ին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Հատուկ տեսահոլովակում կարելի է դիտել, թե անվանի մարզիչն ինչպես կմարզի RT dream team-ը։
«Շատ ուրախ եմ, որ դարձել եմ RT թիմի մասնիկը։ Անհամբերությամբ սպասում եմ աշխարհի առաջնության մեկնարկին, որը տեղի կունենա այս ամռանը, և հաճույքով կներկայացնեմ խաղերի ընթացքի մասին իմ մտքերը», — ասել է Ժոզե Մոուրինյոն հեռուստաալիքի հետ համագործակցության մասին։
«Շարունակում ենք հավաքել RТ dream team-ը։ Հիմա մենք մարզիչ ունենք», — ասել է RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Մանչեսթեր Յունայթեդի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը` Անգլիական պրեմիեր լիգայի հնգակի չեմպիոնը և Անգլիայի գավաթի եռակի հաղթողը, միացել է RT dream team-ին դեռ անցած տարվա նոյեմբերին։ Դարպասապահը հեռուստաալիքի եթերում կպատմի ֆուտբոլի աշխարհի կարևորագույն իրադարձությունների մասին, ինչպես նաև կայցելի ռուսական բոլոր քաղաքները, որտեղ տեղի կունենա առաջնությունը։