ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram սոցիալական ցանցում զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում նա կորցնում է դեմքը։
«Նշիր անդեմ ընկերուհուդ GIRLS WITHOUT MAKE-UP»,- տեսանյութին կից գրել է Գոհարը։
Նրա տեսանյութն ինը ժամում դիտել են ավելի քան 434 հազար անգամ։ Ոմանց դուր չի եկել այն, իսկ ոմանք էլ գնահատել են հումորը։
«Սարսափելի է, ինչու՞ այդպես»,- գրել է maksik__2015-ը։
«Հիանալի է, դուք հումորի աննախադեպ զգացում ունեք»,- գրել է raytura-ն։
Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:
Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:
Գոհար Ավետիսյանի դիմահարդարման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Թեև դրանք էժան չեն, բայց տեղերը մի քանի ամիս առաջ արդեն զբաղված են լինում։ Գոհարը հաճախ վարպետության դասեր է տալիս նաև ԱՊՀ երկրներում։ Instagram-ում ավելի քան 4.5 մլն բաժանորդ ունի։