ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. Հայտնի արտիստ, գրող-երգիծաբան և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանն ուրախացրել է իր բաժանորդներին` նոր լուսանկար հրապարակելով։
Միլիոնավորների սիրելի Եվգենի Պետրոսյանն Instagram-ի իր էջում 1965 թվականին արված լուսանկար է հրապարակել, որն անտարբեր չի թողել նրա երկրպագուներին։
«Այսքան երիտասարդ և արդեն` Պետրոսյան», «Ընդհանրապես չեք փոխվել», «Շշմելու է»։ Նկարի տակ երգիծաբանի երկրպագուները նման մակագրումներ են արել։
Իսկ Պետրոսյանի բաժանորդներից մեկը հուզվել է:
«Կես դարից ավելի է անցել։ Տաղանդն ու հանճարեղությունը տարիքի հետ միայն ավելացել են։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Ցանկանում եմ` դեռ առնվազն 28 տարի էլ առույգ լինեք։ Իսկ հետո ձեզանից ավելին կխնդրենք», — գրել է օգտատեր Նիկոլայ Դուբոդելովը։
Նա Պետրոսյանին խնդրել է մեծ շնորհակալություն հայտնել իր կնոջը`Ելենա Ստեպանենկոյին` նրանց միությունը բեմում զորեղ համարելով։