Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը 20 տարով հայտնվեց ճաղավանդակների հետևում

«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրի դատարանում հրապարակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով ամբաստանյալ «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի դատավճիռը:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը` հղում անելով Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանի խոսքերին։

Դաժան սպանություն Արմավիրի մարզում. սպանելուց հետո տղամարդու դին վառել են իր իսկ տանը

«Մուշեղ Մխիթարյանը դատապարտվեց 20 տարի ժամկետով ազատազրկման: Իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքն այդպես էլ չի ընդունել»,- հայտնել է Մխիթարյանի պաշտպանը։

Անդրադառնալով դատավճիռը բողոքարկելու հարցին` Մարինե Ֆարմանյանն ասել է, որ դա դեռ որոշված չէ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականի օգոստոսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Մազմանյան փողոցի 5-րդ շենքի 20 բնակարանում կնոջ դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին բնակարանի տիրուհու` «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս 53-ամյա Անի Մաջնունյանի դին: Դիակի վրա բազմաթիվ իրեր էին լցված, այդ թվում՝ հագուստներ: Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մուշեղ Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և թափանցող, չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ

իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ հանգեցրել է Անի Մաջնունյանի մահվան։

Պատահական կրակոց, թե՞ սպանություն. Իջևանում 22–ամյա տղայի կրակոցից մահացել է բարեկամը

Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մուշեղ Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։

Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։