Աստանան և Երևանը կամուրջ են կապում. ի՞նչ կտան Հայաստանին Նազարբաևի խորհուրդները

Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները զարգացման կարիք ունեն` չնայած ԵԱՏՄ շրջանակում կապերի առկայությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հայ–ղազախական հարաբերությունները կառուցողական են, դրական, գործընկերային, սակայն կան ոլորտներ, որոնք ավելի մեծ ուշադրության կարիք ունեն, կարծում է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը։

Այդ մասին դեսպանն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Երևան–Աստանա տեսակամրջի ժամանակ` նվիրված Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի «Անկախության դարաշրջան» հերթական գրքի լույս ընծայելուն։

Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»

«Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը հեռու է բավարար լինելուց, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնց շարքում է առևտրային լոգիստիկայի սահմանափակությունը և այլն», – ասաց Ուրազաևը։

Նրա խոսքով` Աստանայի և Երևանի հարաբերությունները պետք է սկսվեն զբոսաշրջությունից ու հասնեն մինչև առևտուր, մարդասիրական ոլորտից մինչև մշակութային համագործակցություն։ Բազմավեկտոր քաղաքականության շրջանակում, մասնավորապես, ԵԱՏՄ–ում և ՀԱՊԿ–ում Հայաստանը և Ղազախստանը պետք է միասնականացնեն ընդհանուր նպատակները և խնդիրները։ Դա օգնում է ընդհանուր ջանքերով հասնել ցանկացած խնդրի լուծման։

Հայաստանում բարեփոխումները խոչընդոտ չեն

Դեսպանը վստահ է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, երկրի նոր նախագահը ոչ մի կերպ բացասաբար չեն անդրադառնա Հայաստանի և Ղազախստանի երկկողմ հարաբերությունների վրա։ Երկու երկրների կառավարություններն ակտիվ աշխատում են, որպեսզի երկրներում պայմանները գրավիչ դարձնեն նաև գործարար օղակների համար։

«Հայկական գինին, կոնյակը և ոսկերչական իրերն առաջին տեղն են զբաղեցնում Հայաստանից Ղազախստան արտադրանքի արտահանման ոլորտում։ Աստանան Երևան է առաքում հումքի տաբեր տեսակներ, մասնավորապես` հաստոցներ, ամբարձիչ մեքենաներ, տարբեր տեսակի սարքավորումներ, ստվարաթղթե ապրանքներ և այլն», – նշեց դեսպանը։

Чрезвычайный и полномочный посол Республики Казахстан в РА Тимур Уразаев

Աստանայի համար մեծ քանակությամբ արտադրանք արտահանելու գլխավոր խնդիրը Հայաստանի փոքր շուկան է։ Հայաստանը ղազախստանցիների համար զբոսաշրջության առաջատար ուղղություններից մեկը դարձնելու համար դեսպանն առաջարկում է Վրաստանի հետ համատեղ զբոսաշրջային փաթեթներ մշակել։

Նազաբաևի «Անկախության դարաշրջանը»` որպես Երևանի և Աստանայի մասին խոսելու առիթ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի «Անկախության դարաշրջանը» գիրքն ակնառու կերպով ցույց է տալիս ուղին, որն անցել են Հայաստանը և Ղազախստանը իրենց անկախության պատմության 26 տարվա ընթացքում, կարծում է դեսպանը։

«Գիրքը չլուծված խնդիրների շուրջ մտածելու առիթ է տալիս», – ասաց դեսպանը։

Степан Григорян

Նազարբաևի գիրքը հայ քաղաքագետները նորագույն պատմության արժեքավոր հետազոտություն են անվանել, որն օգտակար կլինի նաև Հայաստանի համար։

«Գիրքը մեզ հնարավորություն է տալիս հասկանալ մեծ երկրի պատմությունը բարդ ժամանակներից մինչև այսօրվա ակտիվ զարգացման ու բարգավաճման մակարդակ։ Հետաքրքիր է կարդալ և հասկանալ, թե ինչպես է ղազախական հասարակությունը կարողացել մոբիլիզացնել իր երկիրը, այնպես միավորել հանրությանը, որպեսզի երկիրը խուսափի այն խնդիրներից, որոնց հետ բախվել են մյուսները», – Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած տեսակամրջի ընթացքում ասաց քաղաքագետ Արամ Սաֆարյանը։

Ղազախստանին, որտեղ ապրում են 140 ազգերի և 17 կրոնի ներկայացուցիչներ, հաջողվել է խուսափել բազմաթիվ խնդիրներից։

Ի՞նչ պետք է ընդօրինակի Հայաստանը Ղազախստանից

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով` գրքում նշվում է, որ Ղազախստանում մեծ նշանակություն է տրվում ժողովրդին։ Մասնավորապես, Ղազախստանում մեծ ուշադրություն են դարձնում բնակչության անապահով խավերի հարցերին, կրթության և երիտասարդության խնդիրներին։

Арам Сафарян

Քաղաքագետի կարծիքով` Ղազախստանի հաջողությունը նրա բազմավեկտոր քաղաքականության մեջ է։ Ղազախստանն ունի իր պայմանագիրը ԵԱՏՄ շրջանակում, Հայաստանը` իր։ Սակայն, ի տարբերություն Երևանի, Աստանան հիանալի հարաբերություններ ունի ոչ միայն Մոսկվայի հետ, այլ նաև ինտենսիվ համագործակցում է Պեկինի, մահմեդական աշխարհի, Բրյուսելի հետ։ Ղազախստանը համագործակցում է նաև ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի հետ։ Հայաստանը նույնպես պետք է օգտագործի բազմավեկտորության այդ մոդելը, կարծում է քաղաքագետը։