Ապրիլի առաջին երկուշաբթին ոչ աշխատանքային է

Ապրիլի 1–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 Մարտ — Sputnik. Զատկի տոնին հաջորդող ապրիլի 2-ի՝ աշխատանքային երկուշաբթի օրը կտեղափոխվի ապրիլի 7-ի՝ շաբաթ օրը: Այս  հարցն ընդգրկված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում։

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Սբ. Հարության տոնի` ապրիլի 1-ի հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածից: