ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Հայաստանն ավելի բարոյական կլիներ, եթե Վազգենը ողջ լիներ»

Հայաստանն ավելի բարոյական կլիներ, եթե Վազգենը ողջ լիներ։ Այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
Sputnik
Արմեն Սարգսյան

Հայաստանի առաջընթացն, Արմեն Սարգսյանի կարծիքով, որոշ ժամանակով հետ գցեց հոկտեմբերի 27-ը և՛ բարոյական, և՛ տնտեսական իմաստով։

«Այնպես չէ, որ հիմա Հայաստանն առաջ չի շարժվում, դոփում է իր տեղում: Բայց ավելի լավը կլիներ, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ: Ավելի բարոյական Հայաստան կունենայինք»,– ասել է Սարգսյանը։ Նա հատկապես մատնանշել է վերջին տարիներին բանակում արձանագրված առաջընթացը` նշելով, որ անձամբ է տեսնում` բանակում աշխատելով։