ՌԱԴԻՈ

Ռուստամյան. «Նոր համակարգը երաշխավորում է իշխանության ճյուղերի տարանջատումը»

ՀՅԴ–ն Սահմանադրական բարեփոխումներից ու կառավարման նոր կարգից գոհ է։ ՀՅԴ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետի պաշտոնին։ Այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս մասին ասաց ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։
Sputnik
Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյանը նաև հիշեցրել է, որ գործող կարգի փոփոխության արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանը չի ունենալու նույն իրավասությունները, ինչ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Լիազորությունները, որ ուներ նախագահը, բաշխվել են խորհրդարանի, վարչապետի և նախագահի ու նաև անկախ դատական իշխանության միջև»,– ասել է Ռուստամյանը` հավելելով, որ նոր համակարգը երաշխավորում է իշխանության ճյուղերի տարանջատումը։