ՌԱԴԻՈ

Փաշինյան. «Եթե չլինի ժողովրդի կամարտահայտությունը, իշխանափոխությունն անհնար կլինի»

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ–ում կայացած ճեպազրույցների ժամանակ ասաց, որ Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթացը պետք է իրականացվի մեկ շաբաթում։
Sputnik
Նիկոլ Փաշինյան

«Ապրիլի 9–16–ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը իշխանությունից հեռացած է լինելու։ Այդ ժամանակահատվածում նա Հայաստանի պետական կառավարման համակարգում որևէ պաշտոն չի ունենալու։ Մեր ցանկացած գործողություն հիմնված է լինելու ժողովրդի կամարտահայության վրա։ Եթե չլինի ժողովրդի կամարտահայտությունը, իշխանափոխությունն անհնար կլինի»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։