Անձրևանոցը չմոռանաք. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ կշարունակի անձրևել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 4-6-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: