Զրույց Արարատի հետ. ինչն է Հայաստանում գերել «Ունիվերի» աստղին

Հայտնի դերասան Արարատ Քեշչյանը Հայաստանում չէր եղել մոտ 30 տարի (այսօր նա 39 տարեկան է)` Էջմիածնում մկրտվելու օրվանից ի վեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. «Ունիվեր» հեռուստասերիալի աստղ Արարատ Քեշչյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում պատմել է, թե որն է հայկական գլխավոր ավանդույթը։

Դերասանը երկար ժամանակ չի կարողացել պատմական հայրենիք գալ։ Վերջին անգամ Հայաստանում է եղել 30 տարի առաջ և մկրտվել Էջմիածնում։ Հաջորդ այցը պատահաբար է ստացվել. գործուղման է եկել նկարահանող խմբի հետ։

«Վերջապես վերադարձա, տեսա ալեհեր Արարատը, խոնարհվեցի նրա առաջ։ Զարմանալի է` սովորաբար ամպերով պատված Արարատը բոլոր այն օրերի ընթացքում, որ ես անցկացրի Հայաստանում, պարզ երևում էր։ Ամեն առավոտ ողջունում էի նրան։ Մենք զրուցեցինք, և նա խնդրեց հաճախ այցելել։ Այդ ժամանակից, իսկապես, ավելի հաճախ ստացվեց գալը, առնվազն տարվա մեջ մեկ անգամ, լինում էր նաև երկու անգամ», — պատմեց Քեշյանը։

Նրա խոսքով` Հայաստանում շատ զարգացած է խոհարարական և պատմական զբոսաշրջությունը, և եթե մարդ հետաքրքրվում է վանքերով և հին ճարտարապետությամբ, Հայաստանում անդադար նոր բան է բացահայտելու։ Քեշչյանը խոսեց նաև հայկական ավանդույթների մասին` նշելով, որ այդ ավանդույթներից գլխավորը հայերի հյուրընկալությունն է համարում։

«Միշտ զարմացել եմ` ինչպես են հայերը միշտ առանց նախազգուշացնելու միմյանց հյուր գնում, ինչպես են կանայք 15 րոպեի ընթացքում ճոխ սեղան գցում։ Որքան արագ և ճարպիկ է ստացվում դա մեր մայրերի մոտ», — խոստովանեց «Ունիվերի» աստղը։

Նա հույս ունի, որ այդպես է լինելու նաև երիտասարդը սերնդի մոտ, քանի որ դա իսկական արվեստ է։

«Ունիվերի» Մայքլը պատմել է «լկտի» հայկական հումորի ու «Քեշյան» նախագծի մասին․ բացառիկ