ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Յուլյա Կովալչուկը խոստովանել է, որ ամուսինը` երաժիշտ Ալեքսեյ Չումակովն, իրեն դավաճանել է։
Կատակով արված խոստովանությունը նա արել է Instagram-ում` հրապարակելով եղջյուրներով լուսանկարը։
«Ամուսինս դավաճանել է։ Ասում է` մեկ անգամ… չգիտեմ էլ հավատամ, թե ոչ», —լուսանկարը մակագրել է Կովալչուկը։
Նա երևի չի էլ կռահել, որ այդ կատակը կարող է մեկնաբանությունների տեղատարափի պատճառ դառնալ։ Մեծամասնությունը Յուլյայի հումորը հիմարություն են անվանել և հորդորել են նրան այլևս չկատակել։
«Ինձ ընդհանրապես մեկ է, թե ինչ է կատարվում Յուլյայի գլխում։ Սակայն ես նման հարցերում չէի կատակի։ Նա որոշել է ուշադրություն գրավել, ինչը հաջողվեց։ Հավանաբար որպեսզի իրեն և ամուսնուն չմոռանան։ Հիմար կատակ է, զվարճալի լուսանկար», — մեկնաբանել է marinavirchenko7151 օգտատերը։
Մյուսները սատարել են Չումակովին։
«Երբեք նման բանի չեմ հավատա։ Ալեքսեյն արժանի տղամարդ է և նման ստորություն իրեն թույլ չի տա», — գրել է olesya342014 օգտատերը։
Երգչուհին իրեն չի կորցրել և որոշ ժամանակ անց մեկ այլ լուսանկար է հրապարակել` տակը մեծ մեկնաբանություն գրելով։
«Բարեկամներ։ Ես մի փոքր ապշած եմ, որ նման հոծ բազմություն հումորի զգացում չունի։ Հմմ… այսինքն նախկին գրառմանը նայելով ինչ-որ մեկն իսկապես մտածում է, որ ես կպատմեի նման անձնական պահերի մասին, կամ ինչն ավելի զվարճալի է, նման բարի ժպիտով։ Ինձ բավական ուրախացրին հետևյալ գրառումները. Իբր զգույշ եղիր, գլխիդ չգա… ։ Ուրեմն այսպես, հարյուր տոկոսով համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են ծիծաղել իրենց վրա կամ ադեկվատ են ընկալում իրենց ուղղված հումոր, առավելագույնս երջանիկ, ադեկվատ և ոչ նախանձ մարդիկ են։ Ես փորձում եմ նման մարդկանց շարքն ինձ դասել և ձեզ էլ նույնը խորհուրդ եմ տալիս։ Մյուսներին, ովքեր ինձ նման պարզապես ծիծաղել են լուսանկարի վրա, համբուրում եմ», — գրել է Կովալչուկը։
Ռուսական էստրադայի երգչուհին ու երգիչ Ալեքսեյ Չումակովն արդեն մի քանի տարվա ամուսիններ են։ Միևնույն ժամանակ «Բլեստյաշիե» փոփ-խմբի նախկին մենակատարն օգտատերերից իր անձնական կյանքի մանրամասները գրեթե չի թաքցնում` մշտապես ամուսնու հետ լուսանկարներ տեղադրելով։
Աղջիկը լուսանկարների տակ հումորային գրառումներ է անում, որոնք հիացնում են ոչ միայն երգչուհու երկրպագուներին, այլև բաժանորդներին։ Օրինակ` փետրվարի 25-ին զույգը նշում էր համատեղ կյանքի 10-ամյա հոբելյանը։
Երգիչ, երաժիշտ, հեռուստահաղորդավար, գրող և նկարիչ Ալեքսեյ Չումակովը ծնվել է 1981 թվականին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Մորական կողմից ղարաբաղցի է։