ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին մահացել է 31 տարեկանում։ Այս մասին գրված է ակումբի Twitter–ի էջում:
Իտալական ակումբը պետք է այսօր արտագնա հանդիպում անցկացներ «Ուդինեզեի» հետ: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում: Հանդիպումը հետաձգվել է անհայտ ժամանակով:
Հավանական է, որ Աստորին մահացել է քնած ժամանակ:
Նա երկու տարեկան աղջիկ ունի:
Պաշտպանը 14 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում: