Եղանակի տաքացմանը զուգընթաց տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Միջերկրական ծովից մեր երկիր եկող տաք և խոնավ օդային հոսանքները առաջիկա 5 օրերին ժամանակ առ ժամանակ իրենց հետ կբերեն նաև անձրևներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մարտի 4-ին հանրապետության առանձին շրջաններում, մարտի 5-6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին կլինի առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 4-6-ին առանձին վայրերում քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության:

«Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում մարտի 4-ին հնարավոր է թույլ անձրև: Մարտի 5-6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին կլինի առանց տեղումների եղանակ: Մարտի 4-6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ:

Այսօր` մարտի 4-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 15-17, գիշերային ժամերին` 3-5 աստիճան տաքություն։