ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Այս տարի հայ-վրացական փոխայցելությունների, շփումների ակտիվ տարի է լինելու»

Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում ամփոփում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան:
Sputnik
Ջոնի Մելիքյան

«Բացի սմվոլիկ նշանակությունից, կա շատ կարևոր արդյունք և սպասելիք: Հայտարարվեց, որ աշխատանքային խմբերը կպատրաստեն հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը: Երկար տարիներ նման նիստ չէր եղել: Սա կարևոր է նրանով, որ բոլոր նախարարությունները պատրաստվում են հանդիպմանը և համագործակցության եզրեր գտնում»,-ասում է Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ այս տարի փոխայցելությունների, շփումների ակտիվ տարի է լինելու: