Զբաղվել է մարդկանց «առևտրով». Մոլդովայի քաղաքացուն ձերբակալել են հայ-վրացական սահմանին

58-ամյա կինը որոնվում էր Մոլդովայում՝ մարդկանց առևտրի մեղադրանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Մոլդովայի քաղաքացին, ով իր հայրենքիում հետախուզման մեջ էր գտնվում մարդկանց առևտրի մեղադրանքով, հայտնաբերվել է հայ-վրացական սահմանին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Նրան բերման են ենթարկել «Բարգատաշեն» անցակետի ոստիկանական բաժանմունք:

«Մոլդովայի քաղաքացի Զոյա Պ., ծնված 1960 թ.-ին, Մոլդովայում գտնվում էր հետախուզման մեջ մարդկանց առևտրի՝ կավատության մեղադրանքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ չեն հաղորդում: