Մարտիրոսյանն ահաբեկված է. շոումենը պատմել է, թե ինչի են պատրաստվում ինքն ու Գալուստյանը

Ռուսաստանցի հայ հումորիստ և շոումեն Գարիկ Մարտիրոսյանի բաժանորդները նոր ու հետաքրքիր բան են իմացել իրենց սիրելի արտիստի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Հեռուստահաղորդավար ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր բաժանորդներին տեղեկացրել է, որ ինքը պատրաստվում է մասնակցել «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղին: Նա նաև խոստովանել է, որ վախենում է այդ մտքից:

Հայ հումորիստի խոսքով՝ իր հետ նույն թիմում կխաղա նաև իր գործընկեր Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև՝ գյուտարար Ռուբեն Պարթևյանը:

«Հարգելի «ՈՒՀԱ»-ի և «Ինչ, որտեղ, երբ»-ի սիրահարներ, այսօր 22:30-ին Ռուսական առաջին ալիքով «Ինչ, որտեղ, երբ»-ում կխաղա մեր թիմը՝ հետևյալ կազմով՝ Վադիմ Գալկին, Էլդար Քենեսարով, Սերգեյ Կաշնիկով, Միխայիլ Գալուստյան, Ալեքսեյ Կրիվենյա և ես՝ Գարիկ Մարտիրոսյան. ուղիղ եթեր»,-գրել է Գարիկը:

Շոումենը խնդրել է երկրպագել իրենց թիմին և խոստովանել, որ վախենում է խաղից:

 

Առանց հումորի իհարկե չի եղել գրառումը: Գարիկն ավելացրել է, որ նկարում ինքն ու թիմակիցները եկել են «Հետաքրքիր այգի», որովհետև պետք էր պարապել, մտածել, պատրաստվել:

Շոումենի բաժանորդները ոգևորել են նրան լավ մեկնաբանություններով: